Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոբրան դուրս է սողացել բեռնախցիկից ու սպանել 5 ուղևորի

23:00, չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ.
Կոբրան դուրս է սողացել բեռնախցիկից ու սպանել 5 ուղևորի

Եգիպտոսում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 5 մարդ: Ինչպես հայտնում է Arab News-ը, միկրոավտոբուսի համասեփականատերը խնդրել է վարորդին արկղի մեջ գտնվող կոբրան Ալեքսանդրիա քաղաքից տեղափոխել Կաֆր էշ Շեյխ քաղաք: Վարորդը համաձայնել է:

Վթարված միկրոավտոբուսի վարորդը
Վթարված միկրոավտոբուսի վարորդը
Ավելի ուշ նա 4 ուղևոր է վերցրել՝ բոլորը մեկ ընտանիքի անդամներ:
Սպանված ուղևորներից երկուսը
Սպանված ուղևորներից երկուսը
Երթևեկության ժամանակ, սակայն, սողունը դուրս է սողացել տուփից ու հայտնվել մեքենայի սրահում՝ կծելով բոլոր ուղևորներին: Մեքենայում գտնվող բոլոր 5 մարդիկ մահացել են, իսկ մեքենան հարվածել է բետոնե արգելապատնեշին:
Վթարված միկրոավտոբուսը
Վթարված միկրոավտոբուսը
Մոտ վազած ականատեսները նկատել ու սպանել են օձին:
Կոբրան՝ արդեն սպանված
Կոբրան՝ արդեն սպանված

27365 | 0
Facebook