Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ձմերուկի անվտանգ չափաբաժինը՝ երեխաների և մեծահասակների համար

23:48, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
Ձմերուկի անվտանգ չափաբաժինը՝ երեխաների և մեծահասակների համար

Երեխաների համար ձմերուկի օրական չափաբաժինը կազմում է 80-150 գրամ, իսկ մեծահասակների համար՝ 500 գրամ։ Ընդ որում՝ հատապտուղը պետք է օգտագործել առանց ածխաջրածիններ պարունակող այլ մթերքների հետ խառնելու, հայտնել են բժիշկները:
     «2-3 տարեկան երեխայի համար ձմերուկի չափաբաժինը չպետք է գերազանցի 80-100 գրամը, 3-6 տարեկանում չափաբաժինը կարելի է ավելացնել՝ մինչև 150 գրամ»,- ասել է մանկաբույժ Մարինա Լերմանը:
     Նա ընդգծել է, որ մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում ձմերուկ ուտելը, քանի որ այն կարող է սննդային ալերգիա առաջացնել:
     Իր հերթին, բժիշկ-թերապևտ Ելենա Տիխոմիրովան նշել է մեծահասակների համար ձմերուկի օրական չափաբաժինը: Այսպիսով, 1 օրում խորհուրդ է տրվում ուտել ոչ ավելի, քան 500 գրամ ձմերուկ, սակայն այն դեպքում երբ միաժամանակ այլ ածխաջրեր չեն օգտագործվում. Ընդ որում, բժիշկը նշել է, որ ձմերուկ կարելի է ուտել օրվա ցանկացած ժամին, բայց ոչ քնելուց առաջ։
     «Չարժե միանգամից 1 կգ ձմերուկ ուտել, քանի որ մեր օրգանիզմը չի կարող միաժամանակ 60 գրամ մաքուր ածխաջուր յուրացնել։ Կստացվի այնպես, որ այն կյուրացնի 20-30 գրամը, իսկ մնացածը կվերածվի ճարպի»,-պարզաբանել է Տիխոմիրովան։

8981 | 0
Facebook