Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#TikTok-ը համարվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող հավելվածը

22:42, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
#TikTok-ը համարվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող հավելվածը

TikTok կարճ տեսանյութերի ծառայությունը 2020 թվականին եղել է ամենաշատ ներբեռնված հավելվածն աշխարհում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով App Annie վերլուծական ընկերության հետազոտությանը։
     Ընդ որում, TikTok-ն առաջ է անցել Facebook Messenger-ից։ Հոլովակների փոխանակման չինական ծրագիրը թոփ 5-յակից միակն է, որը չի պատկանում Facebook-ին:
     Իր հայրենի երկրում Պեկինի ByteDance ընկերությունն առաջին տեղում է՝ չինարենով վիդեո հավելվածի՝ Douyin-ի հետ միասին։
     Tiktok-ի ժողովրդականությունը պահպանվել է նույնիսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկացիների համար սոցցանցն արգելելու փորձերից հետո։ Սպիտակ տան հաջորդ ղեկավար Ջո Բայդենը չեղարկել է հրամանագիրը։
     App Annie-ի տվյալներով՝ 2020 թվականին ամենից հաճախ ներբեռնվել են Facebook-ը, WhatsApp-ը, Instagram-ն ու Facebook Messenger-ը:

9412 | 0
Facebook