Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատվաստումների դեմ պայքարող հաղորդավարը մահացել է կորոնավիրուսից՝ մահից առաջ հորդորելով պատվաստվել

22:18, կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ.
Պատվաստումների դեմ պայքարող հաղորդավարը մահացել է կորոնավիրուսից՝ մահից առաջ հորդորելով պատվաստվել

Ամերիկացի ռադիոհաղորդավար Դիք Ֆարելն, ով պատվաստանյութերի թունդ հակառակորդ է եղել, մահացել է կորոնավիրուսից: Սակայն մահից առաջ նա փոխել է իր վերաբերմունքը պատվաստումների վերաբերյալ և ընկերներին կոչ արել անպայման պատվաստվել:

Ֆարելը երկար ժամանակ հաղորդում է վարել ռադիոյում, որում բազմիցս քննադատել է բժշկական կարգավորիչներն ու պատվաստումները: ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նա անվանել է «իշխանությունից գժված խելագար սուտասան», իսկ պատվաստումները, Ֆարելի ըմբռնմամբ, «խաբեբայություններ» էին:

3 շաբաթ առաջ Ֆարելին հոսպիտալացրել են, ինչից հետո նա արմատապես փոխել է իր հայացքները պատվաստումների վերբերյալ:

Լի Հեյրը՝ Դիք Ֆարելի ընկերը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վերջինի ուղարկած նամակից հետո պատվաստվել է: «Նա ինձ նամակ էր գրել ու հորդորել, որ պատվաստվեմ: Նա ինձ ասաց, որ վիրուսը խաղ ու պար չէ ու հավելեց, որ ինքն էլ պիտի պատվաստվեր»,- պատմել է Հեյրը:

Ավելի վաղ ամերիկացի բժիշկ Բրիթնի Քոբիան պատմել էր, որ կորոնավիրուսի ծանր ընթացք տանող հիվանդներն իրեն խնդրում են պատվաստել, այնինչ արդեն շատ ուշ է:

12121 | 0
Facebook