Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում #COVID_19-ը ախտահանող լամպ են ստեղծել՝ 99,99% արդյունավետությամբ

20:30, կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ.
Չինաստանում #COVID_19-ը ախտահանող լամպ են ստեղծել՝ 99,99% արդյունավետությամբ

Չինական ընկերություններն ուլտրամանուշակագույն լամպ են ստեղծել, որը թույլ է տալիս 99,99% արդյունավետությամբ ախտահանել առարկաների մակերեսը կորոնավիրուսից, գրում է China Daily-ն:
     Ինչպես հաղորդում է հրատարակությունը, սարքը հաջողությամբ փորձարկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի վարակիչ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնում և խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար:
     Մշակողների խոսքով՝ նորույթը շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան սովորական սնդիկային լամպերը:
     Սարքը՝ համեմատաբար քիչ էներգիա է սպառում և կարող է աշխատել մինչև 50 000 ժամ: Նոր լամպը կարող է ոչնչացնել նաև այլ վտանգավոր բակտերիաներն, այդ թվում՝ ոսկեգույն ստաֆիլակոկը։

13016 | 1
Facebook