Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«Քանի կան սրանք...». Գեղամ Մանուկյանին Ալեն Սիմոնյանը «սրանք» բառի համար դիտողություն արեց

16:10, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
«Քանի կան սրանք...». Գեղամ Մանուկյանին Ալեն Սիմոնյանը «սրանք» բառի համար դիտողություն արեց

«Այս ամբողջ խաղն արվում է մի բանի համար՝ Ազգային ժողով եկել է ուժեղ, կուռ, բանիմաց, վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ խմբակցություն: Սա իշխանության կոկորդում մնացած է, ամեն օր ձեր մեջ պետք է կասկած առաջացնենք, չկասկածեք որևէ վայրկյան»,- ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի ընտրությանը չմասնակցելու ՔՊ-ի առաջարկին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա շարունակեց. «Հայաստանի իշխանությունն աննախադեպ օկուպացիա իրականացրեց: Չէ՜, չազատագրեց Գեղարքունիքի դիրքերը, մեր հանդամասերը, չազատագրեց Սյունիքը, դրանք էդպես կմնան՝ քանի կան սրանք»: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը «սրանք» բառի համար դիտողություն արեց Մանուկյանին՝ կոչ նելով կոռեկտ արտահայտվել:

| | |
2782 | 2
Facebook