Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիլիան Գալստյանի մուտքն այսուհետ արգելվել է ԱԺ շենք». Շուշան Դոյդոյան

14:12, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
«Լիլիան Գալստյանի մուտքն այսուհետ արգելվել է ԱԺ շենք». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդունելի է. ոլորտի ամենաբարեխիղճ լրագրողներից մեկի՝ Լիլիան Գալստյանի մուտքն այսուհետ արգելվել է ԱԺ շենք։ Այս մասին Պանորամա.էյէմ-ն այսօր ստացել է գրություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալից։

Լիլիանը երեկ արձանագրել էր լուսանկարներով, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժն ԱԺ շենքում՝ հասարկությանը տեղեկացնելով այս մասին խոսուն լուսանկարների միջոցով։

Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում»։

«Լիլիան Գալստյանի մուտքն այսուհետ արգելվել է ԱԺ շենք». Շուշան Դոյդոյան
«Լիլիան Գալստյանի մուտքն այսուհետ արգելվել է ԱԺ շենք». Շուշան Դոյդոյան
6167 | 1
Facebook