Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«300-ից ավելի թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի ՊՆ

12:30, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
«300-ից ավելի թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի ՊՆ

Անցած օրվա ընթացքում, աֆղան զինվորականները «Թալիբան» արմատական շարժման 303 զինյալի են ոչնչացրել, ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Անցած օրվա ընթացքում՝ աֆղանական բանակի ռազմական գործողությունների հետևանքով «Թալիբան»-ի 303 ահաբեկիչ է ոչնչացվել, 125-ը՝ վիրավորվել»,- Twitter-ում հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 16 նահանգում:

Հիշեցնենք՝ Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև դիմակայությունը։

6145 | 0
Facebook