Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է. «Հրապարակ»

09:42, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին և Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձևավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով և սոցիալական հարցերով զբաղվող։

Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում և կքննարկվի առաջիկա օրերին։

«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,- իբրև թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները»։

Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2046 | 0
Facebook