Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում. «Փաստ»

09:24, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր ունեցած տեղեկություններով, բացի իրավապահ և անվտանգային ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներից, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակվել, եղել են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին դեսպանը մասնավորաբար հանդիպումներ է ունեցել ՀԿ սեկտորի պրոռուսական որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով մի քանի ընկերությունների ղեկավարների հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4935 | 1
Facebook