Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բանգլադեշում կայծակի հարվածից 16 մարդ է մահացել հարսանիքի ժամանակ

16:48, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Բանգլադեշում կայծակի հարվածից 16 մարդ է մահացել հարսանիքի ժամանակ

Բանգլադեշում՝ հարսանիքին, առնվազն 16 հյուր է մահացել կայծակի հարվածից, հաղորդում է Daily Bangladesh-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ երկրի հյուսիսում գտնվող Շիբգանջի շրջանում, երբ հյուրերը նավակով զբոսնելիս են եղել Պադմա գետում:

Ոստիկանության տվյալներով՝ ևս 6 մարդ է տուժել։ Նրանք հոսպիտալացվել են։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

7280 | 0
Facebook