Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

15:54, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

2415 | 0
Facebook