Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թալիբանը» ստանձնել է Աֆղանստանի ՊՆ ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը

15:48, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Թալիբանը» ստանձնել է Աֆղանստանի ՊՆ ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը

«Թալիբան» արմատական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Tolo News-ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք ներխուժել են Աֆղանստանի ռազմական գերատեսչության ղեկավար Բիսմիլա Խան Մոհամադիի և խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազիմ Բաղլանիի տներ: Հաղորդվել է պայթյունների և հրաձգության մասին։

Հաղորդվել է նաև, հարձակման հետևանքով 8 զոհի և 20 տուժածի մասին:

5978 | 0
Facebook