Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր». Վահե Դանիելյան

14:30, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր». Վահե Դանիելյան

«Այս պահին սիբիրյան խոցի օջախը մեկուսացված է, և չեն գրանցվել հիվանդացության նոր դեպքեր թե՛ մարդկանց մոտ, թե՛ կենդանիների: Սակայն չենք կարող բացառել, որ կգրանցվեն նոր դեպքեր, որովհետև նախկինում ևս հանրապետությունում եղել են այլ տարածքներ, որտեղ գրանցվել են դեպքեր, և այս տարվա երաշտով պայմանավորված՝ այդ ռիսկն ավելի է մեծացել»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ պետությունն ամեն տարի միջոցներ է հատկացնում կենդանիների պարտադիր վակցինավորման համար հենց սիբիրյան խոց հիվանդության դեմ. «Բայց ցանկացած պատվաստանյութ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, և այդ ռիսկը միշտ կա»,- մտահոգություն է հայտնել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

«Չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր». Վահե Դանիելյան
4266 | 0
Facebook