Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

14:06, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

Մեղրիի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: «Նիստի ընթացքում, նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։ Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։

Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Աղբյուրը` Երեմ Սարգսյան
4906 | 1
Facebook