Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելի քան 270 թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի ՊՆ

12:18, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Ավելի քան 270 թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի ՊՆ

Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն 274 գրոհայինի, ևս 119-ը վիրավորվել են, հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում «Թալիբանի» 274 ահաբեկիչ է սպանվել, իսկ 119-ը վիրավորվել՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,- ասված է Պաշտպանության նախարարության Twitter-յան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:

6016 | 0
Facebook