Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան». «Հրապարակ»

09:48, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տարիքով ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովի համար նախօրեն շատ ծանր էր։ Նա մի քանի ժամ ստիպված էր վարել 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը և ենթարկվել ընդդիմադիրների ու իշխանությունների «կտտանքներին»։

«Բայց լավ էլ անցավ, լավ էլ վարեցի, ոչ մի արտառոց բան չեղավ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իշխանությունն իրեն ոչինչ չի հրահանգել, առավել ևս՝ «իշմար չի տվել», ինչի մասին տեղից անզգույշ հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։

«Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ հետ խոսա, բայց ես էդ մա՞րդն եմ, որ ինձ իշմար տան․․․ ինչի՞ եք պատմություն սարքել»։ Ինչո՞ւ չկատարեցիք ընդդիմադիրների պահանջը, գլխավոր դատախազին չհրավիրեցիք․ իբրև նիստը վարող՝ ունեիք նման իրավունք։ «Չէ, չկա ըտենց բան, կանոնակարգով ինձնից հասնում էր արարողակարգն իրականացնել, ինչն էլ արել եմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

5009 | 0
Facebook