Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արսեն Ջուլֆալակյանը չարախնդում է, որ Չալյանը պարտվել է ադրբեջանցուն». Գևորգ Բարսեղյան

01:00, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Արսեն Ջուլֆալակյանը չարախնդում է, որ Չալյանը պարտվել է ադրբեջանցուն». Գևորգ Բարսեղյան

Լրագրող Գևորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ազգ ունի իր ըմբիշը։
     Բայց հայու ըմբիշն անմրցելի է։
     Լուսանկարում հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է, ով անձնական խնդիրներ ունի մեկ այլ հայ ըմբիշ Կարապետ Չալյանի հետ ու հրճվում է այն բանից հետո, երբ վերջինս օլիմպիադայի ժամանակ պարտվեց ադրբեջանցուն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականում նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը: Դեռևս նախորդ տարվա սկզբին հավաքականի մարզչական խորհուրդը որոշել էր, որ այս քաշային կարգում Տոկիո-2020-ին պետք է մասնակցի Կարապետ Չալյանը, ինչից հետո Ջուլֆալկյանը մի քանի անգամ բարձրաձայնել էր հավաքականում անարդար ընտրության մասին:

Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան
Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան

14712 | 2
Facebook