Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրականում Ալիևն է նեղում նրան». Ոսկան Սարգսյան

00:06, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Իրականում Ալիևն է նեղում նրան». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե՝ Ադրբեջանի։ Այսինքն, Արցախի կարգավիճակի հստակեցումը, հայ գերիների անհապաղ վերադարձը, Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից հեռացնելը մեր առաջնահերթ օրակարգը չէ, այլ՝ կոմունիկացիաների բացումը։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայկական բեռները պետք է տարանցվեն Ադրբեջանով։ Ո՞ւր պետք է տեղափոխվեն Հայաստանի բեռները Ադրբեջանով, Իրան մեր բեռները տեղափոխվում են Մեղրիով, Ռուսաստան տեղափոխվում են Վրաստանով, մնաց Ղազախստանն ու Միջին Ասիայի երկրները, որոնց հետ մենք շատ փոքր ապրանքաշրջանառություն ունենք։ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ իրականությունը խեղաթյուրում է, փորձում է ամեն ինչ գլխիվայր ներկայացնել, իրականում Իլհամ Ալիևն է նեղում նրան՝ Հայաստանից միջանցքներ ստանալու համար։ Հուսամ, որ Իլհամին դա չի հաջողվի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
7201 | 2
Facebook