Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞վ ա ձեզ սպառնում, մի՛ վախեցեք, ձեզ ոչ ոք չի սպառնում». վիճաբանություն ԱԺ դահլիճում

16:58, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
«Ո՞վ ա ձեզ սպառնում, մի՛ վախեցեք, ձեզ ոչ ոք չի սպառնում». վիճաբանություն ԱԺ դահլիճում

«Ի՞նչ է կատարվում այս դահլիճում արդեն երկու օր շարունակ: Եթե դուք գտնում եք, որ մենք կառուցողական դաշտում համատեղ անելիք չունենք, կստանաք համապատասխան գնահատական, եթե կգտնեք հակառակը՝ կստանաք այդ գնահատականը»,- Աժ իր ելույթում դիմելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Այս դահլիճում հնչում են ելույթներ, որոնք իրականության հետ համարա աղերս չունեն: Դուք իսկապե՞ս գտնում եք, որ մեր և ձեր ընտրողներն այս քննարկմանն են սպասում... Կա ընդամենը երկու ճանապարհ՝ լինել կառուցողական, զբավել ՀՀ քաղաքացիների խնդիրներով, կամ լինել հակակառուցողական»,- շեշտեց Հակոբյանը:

«Քիչ առաջ գործընկերներիցս մեկը խոսում էր սահմանների մասին և հարցեր էր բարձրացնում: Այն սահմանների մասին է խոսքը, որ դուք ճանաչել եք 2010-ի ձեր քվեարկությամբ»,- ասաց նա:

Վաղարշակ Հակոբյանի ելույթից հետո կրքերը թեժացան, դահլիճից հնչեցին գոռգոռոցներ և փոխադարձ վիրավորանքներ:

«Ով ա՞ ձեզ սպառնում, մի՛ վախեցեք, ձեզ ոչ ոք չի սպառնում»,- պատասխանելով ընդդիմադիրների շարքերից հնչող ձայներին, ասաց ՔՊ-ական պատգամավորը: «Հանգի՛ստ պահեք ձեզ, և եղե՛ք կառուցողական»,- հորդորեց Հակոբյանը:

6128 | 1
Facebook