Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ֆեյքեր քշելու» ՊՈԱԿ են պահում, իշխանության են եկել դագաղներով, պսակներով, հայհոյելով, խոսում են հանդուրժողականության մասին». Աննա Մկրտչյան

16:30, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
««Ֆեյքեր քշելու» ՊՈԱԿ են պահում, իշխանության են եկել դագաղներով, պսակներով, հայհոյելով, խոսում են հանդուրժողականության մասին». Աննա Մկրտչյան

«Այս դահլիճում մեծամասնության կողմից մատուցվող կեղծիքն այն աստիճանի է հասել, որ հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ իրենք ՊՈԱԿ են պահում «ֆեյքեր քշելու» համար և իշխանության են եկել դագաղներով, պսակներով և մարդկանց հայհոյելով՝ խոսում են հանդուրժողականության մասին»,- ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՔՊ-ական Հակոբ Արշակյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Շարունակելով խոսքը, նա ասաց. «44-օրյա դաժան պատերազմի ընթացքում, Հակոբ Արշակյանը և մի քանի այլ ՔՊ-ականներ շուկայական գներից մի քանի անգամ ավելի բարձր զրահաբաճկոններ են գնել, շրջանառվում է 600 դոլար թիվը: Հենց այս անձնավորությունը, հնարավոր է րոպեներ անց, զբաղեցնի ԱԺ ղեկավար կազմի աթոռներից մեկը և էլի կփորձի, տեսական դատողություն եմ անում, հերթական շահավետ գործարքը գտնել՝ իր և իր ՔՊ-ականների համար»:

Արձագանքելով «Պատիվ ունեմ»-ի պատգամավորին, Արշակյանն ասաց, որ վերջինի տված ինֆորմացիան չի համպատասխանում իրականությանը և այդ հարցին ինքն արդեն անդրադարձել է:

4809 | 0
Facebook