Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յակուտիայում հրդեհների պատճառով արևն «անհետացել» է

15:48, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Յակուտիայում հրդեհների պատճառով արևն «անհետացել» է

Յակուտիայում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Որոշ շրջաններում զրոյական տեսանելիություն է, արևն անհետացել է ծխի հաստ շերտի տակ։

Տեղի բնակիչների հրապարակած կադրերում երևում է, որ ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում:

Զրոյական տեսանելիության պատճառով մի քանի շրջաններում դադարեցվել է հրդեհների մարումը, քանի որ ինքնաթիռները չեն կարողացել բարձրանալ երկինք:

Նշվում է, որ Յակուտիայում արդեն 1 միլիոն հեկտար անտառ է այրվել, և հրդեհները չեն դադարում: Տարածաշրջանում հայտնվել են հրդեհի նոր օջախներ։

Յակուտիայում հրդեհների պատճառով արևն «անհետացել» է
5365 | 0
Facebook