Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում ապրում է ընտրելու իրավունք ունեցողների մի մասը միայն». Հակոբ Բադալյան

03:06, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«ՀՀ-ում ապրում է ընտրելու իրավունք ունեցողների մի մասը միայն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակվում է շոշափվել ընտրության մասնակիցների տոկոսի հանգամանքը, որ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսից էլ պակաս թիվ:

Այստեղ, իհարկե, կա այն, ինչի մասին ասվում է՝ իրականում Հայաստանում ապրում է ընտրելու իրավունք ունեցողների մի մասը և մի քանի հարյուր հազար քաղաքացի տարբեր տարիներին, տարբեր պատճառներով հեռացել է Հայաստանից:

Բայց, կա նաև մեկ այլ հանգամանք: Ընտրության չգնալն արդեն իսկ ընտրություն է: Ընտրության չգնացող ընտրողն առնվազն պասիվ վերաբերմունքով հաստատում է ներքաղաքական կյանքում եղած ստատուս-քվոն: Նա գուցե դեմ չէ դրա փոփոխությանը, բայց իր համար դա չի կարևորում այնքան, որ դրան ուղղված անի ակտիվ գործողություն: Այդ ընտրողը գուցե և դժգոհ է տվյալ պահին գործող կառավարությունից, բայց որևէ այլ ուժ նրան չի մոտիվացրել ավելի:

Հետևաբար, եթե չմասնակցելը մերժում է, ապա մերժում է ընտրությանը մասնակից բոլոր ուժերի նկատմամբ, ըստ այդմ այդ տոկոսը չի կարող դառնալ ներքաղաքական պայքարի փաստարկ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
3457 | 1
Facebook