Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի լինի»․ Զելենսկի

14:48, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
«Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի լինի»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի լինի։ Այս մասին նա ասել է «Դոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա նրանց հողը չէ։ Նրանց սերունդներն այստեղ չեն մեծանա, և նրանց երեխաները մեր հողի համար չեն մեռնի։ Այն երբեք ռուսական տարածք չի լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ թերակղզու վերադարձն Ուկրաինային՝ ժամանակի հարց է։

Զելենսկին վստահ է նաև, որ ոչ ոք չի կարող Ղրիմը սիրել այնպես, ինչպես դա անում են ուկրաինացիները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ անում է ամեն ինչ՝ «Ղրիմը վերադարձնելու համար»։

6989 | 0
Facebook