Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում՝ թալիբների հարձակման պատճառով 4 հեռուստաալիք դադարեցրել է աշխատանքը

14:36, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Աֆղանստանում՝ թալիբների հարձակման պատճառով 4 հեռուստաալիք դադարեցրել է աշխատանքը

Աֆղանստանի հարավում՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման պատճառով առնվազն 4 հեռուստաալիք և 11 ռադիոկայան դադարեցրել են աշխատանքը, հաղորդում է 1TV News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկատվության և մշակույթի նախարարությանը:

Նշվում է, որ նրանք ստիպված են եղել դրան գնալ Գիլմանդ նահանգի Լաշկարգախ քաղաքում թալիբների հարձակման պատճառով:
     Հիշեցնենք՝ Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:

3997 | 0
Facebook