Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նոր նախագահը խոստացել է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

19:42, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Իրանի նոր նախագահը խոստացել է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պայքարել Թեհրանի դեմ սահմանված՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու համար: Այս մասին նա հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի պաշտոնում հաստատման արարողության ժամանակ:

«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման ուղղությամբ, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- Ռաիսիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
     Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդը, ներդրումային շուկայի կայունացումը, կորոնավիրուսի սպառնալիքների դեմ աշխատելը և բնակչությանը ջրով ու էլեկտրականությամբ ապահովելը գլխավոր խնդիրներն են, որոնք պետք է շտապ լուծել»:
     Հիշեցնենք՝ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։

6483 | 1
Facebook