Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սինգապուրը կարողացավ, մենք նույնպես կանենք». Դավիթ Գրիգորյան

01:06, չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
«Սինգապուրը կարողացավ, մենք նույնպես կանենք». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԻՆԳԱՊՈՒՐԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ, մենք նույնպես կանենք
     Աշխարհի ամենամիլիտարիզացված պետությունների շարքից։
     Չնայած որ Սինգապուրի տարածքն ընդամենը 728 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 5․680․000 մարդ, այդ երկրի բանակի չփոփոխվող թվաքանակը 72․000 ծառայող է, իսկ մոբիլիզացիոն ռեսուրսը՝ 300․000 սպաներ ու զինծառայողներ։ Սինգապուրի բանակն ստեղծվել է ընդամնեը 60 տարի առաջ։
     Սինգապուրի ցամաքային ամբողջ տարածքը հավասար է Երևանի տարածքին՝ մի շարք հարակից համայնքների հետ միասին։ Բայց դրան զուգահեռ՝ Սինգապուրում բնակվում է կրկնակի անգամ ավելի շատ բնակիչ, քան Հայաստանում։ Իսկ երկրի տարեկան ՀՆԱ-ն կազմում է 578․000․000․000 դոլար (որպես համեմատություն՝ ՀՀ ՀՆԱ-ն կազմում է 13.6 մլրդ դոլար)։
     Սինգապուրում ծառայությունը պարտադիր է։ Ծառայության են անցնում 18 տարեկանում՝ 22-24 ամիս ժամկետով։
     Զորացրվելուց հետո սինգապուրցին մինչև 40 տարեկան պարտավոր է ամեն տարի՝ 2 շաբաթ ժամկետով, պարտադիր մասնակցել ռազմական հավաքներին։ Դրանցից խուսափումը պատժվում է ազատազրկմամբ։
     Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ Սինգապուրում գրեթե չեն տրամադրվում։ Վերջին 10 տարիների ընթացքում ընդամենը 1 տասնյակ անձ է ծառայությունից տարկետման իրավունք ստացել։ Երկրի վարչապետը նույնպես պարտավոր է տարեկան 2 շաբաթ ժամկետով իր լիազորորթյունները հանձնել տեղակալին ու մեկնել վարժանքների։
     Սինգապուրը միաժամանակ ամենախիտ ռազմականացված երկիրն է աշխարհում։ 1 քառակուսի կիլոմետրի վրա տեղակայվում է 104 զինծառայող։ Հստակ տվյալներ առկա չեն, սակայն որոշ մասնագետների հաշվարկներով սինգապուրցի մեկ զինծառայողի վրա տարեկան ծախսվում է շուրջ 200․000 ԱՄՆ դոլար։ Իսկ բանակի ընդհանուր ծախսերը 2020-ի տվյալներով կազմել են ՀՆԱ-ի 3,2 տոկոսը։
     Ի դեպ, Սինգապուրի բանակում այժմ ծառայում է շուրջ 3500 կին զինծառայող/զինվոր (ոչ գրասենյակային սպա)։
     Հայաստանը կարո՛ղ է ու կհասնի այս արդյունքներին։
     Պայքար, ոչ թե նահանջ։ Պահանջ, ոչ թե զիջում»։

6562 | 3
Facebook