Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք

11:06, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Հաստատվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ը՝ առողջացած, 4621-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել»:

2122 | 0
Facebook