Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանը թալիբների հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել

10:54, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Աֆղանստանը թալիբների հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել

Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են համագործակցել «Թալիբան» շարժման հետ մի պայմանով՝ այն պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը:

«Մենք պատրաստ ենք աշխատել «Թալիբան»-ի հետ, պատրաստ ենք նրանց ընդունել կառավարությունում, պատրաստ ենք նրանց հետ խաղաղության և նրանց հետ համատեղ իշխանության։ Եվ մենք դրա համար շատ պայմաններ չունենք, իրականում միայն մի բան է հարկավոր՝ Աֆղանստանի ապագան պետք է որոշվի աֆղանական ժողովրդի ազատ կամքով, իսկ Աֆղանստանը չպետք է սպառնալիք ներկայացնի ոչ մի այլ երկրի համար, և մենք չպետք է ունենանք օտարերկրյա ոչ մի ահաբեկչական ուժ․.. Մեր կառավարությունը պատրաստ է ընդունել «Թալիբան»-ին՝ որպես դրա մի մաս այն պայմանով, որ նրանք կդադարեն աջակցել ահաբեկչությանը»,- ասել է Աթմարը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

4006 | 0
Facebook