Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Կարեն Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի մասին

22:06, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Կարեն Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի մասին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին:

Հիշեցնենք՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո, Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:

| | |
6215 | 1
Facebook