Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ լրացուցիչ նիստ կգումարվի

17:30, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
ԱԺ լրացուցիչ նիստ կգումարվի

ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ (18:30-ից 20:00): «Նիստն ավարտել մինչև ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումը»,- ասաց պատգամավորը:

Առաջարկն ընդունվեց:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին:

Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Զաքարյանն ու Սարգսյանը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են:

5600 | 0
Facebook