Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունն ընդհատվել է

17:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունն ընդհատվել է

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը քիչ առաջ հայտարարեց, որ խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ: «Նոր քվեարկությունը կսկսվի հինգ րոպեից՝ նույն վայրում ու կտևի կես ժամ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Զաքարյանն ու Սարգսյանը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են:

5298 | 0
Facebook