Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան

21:48, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել․ «Ազգային ժողովում հայտնված ազգային անվտանգության սպառնալիք երկու խմբակցությունների կողմից ձեռնարկված գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը, այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում: Սակայն, այդ հանգամանքը դժբախտաբար Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե՛ այդ ընտրությունը, թե՛ դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստն ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրն այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:

Այս վարքը դառնալու է այս երկու դաշինքների գերեզմանը, բայց ինձ այդ ուժերի վախճանը չի հետաքրքրում, այս ճանապարհով նրանք կործանելու են Հայաստանը, թաղելու են Հայաստանի պետականությունը։

Բոլոր առողջ ուժերին, անհատներին, քաղաքացիական և քաղաքական շրջանակներին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը, մեր հայրենիքը մահաբեր այս ընթացքից»։

7774 | 0
Facebook