Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում». Էդուարդ Շարմազանով

14:06, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։

Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ՝ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում։

Ցանկացած այլ լուծում կփաստի, որ քաղաքական «մեծամասնությունը» (իսկ իրականում «կապիտուլյացիայի» կուսակցությունը) հայտնվել է «Կալիգուլայի ձիու» կարգավիճակում։

Նրանք իրենց որոշմամբ ցույց կտան՝ խորհրդարանականնե՞ր են, թե՞ ԱԺ-ն շփոթել են ախոռի հետ։

«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի»։

5893 | 2
Facebook