Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աննախադեպ ու անհասկանալի միջոցառումներ են եղել ԱԺ շենքից դուրս». Անդրանիկ Թևանյան

12:48, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«Աննախադեպ ու անհասկանալի միջոցառումներ են եղել ԱԺ շենքից դուրս». Անդրանիկ Թևանյան

«Նրանք, ովքեր տեղյակ չեն, պետք է ասեմ, որ աննախադեպ ու անհասկանալի միջոցառումներ են եղել ԱԺ շենքից դուրս՝ կարմիրբերետավորներով և այլնով շրջափակել են: Չեմ հասկանում՝ ինչից է վախեցել ԱԺ մեծամասնությունը կամ գործադիր իշխանությունը: Եվ սա այն դեպքում, երբ սահմաններն անպաշտպան են ու ադրբեջանական զորքերը տևական ժամանակ է գտնվում են ՀՀ տարածքում: Հսկայական միջոցներ են ծախսվում իշխանության անվտանգության համար ու գրեթե զրոյական ներդրումներ՝ սահմանների հետ կապված»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում ԱԺ շենքի մոտ:

4566 | 1
Facebook