Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն ավելի դաժան են դարձել:
«Ոմանք հայտարարում են, որ «Թալիբանը» փոխվել է։ Այո՛, նրանք (գրոհայինները) փոխվել են՝ նրանք ավելի դաժան են դարձել»,- ասել է Հանին՝ Աֆղանստանի խորհրդարանում ելույթի ժամանակ։
Հիշեցնենք՝ Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: