Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր». Արմեն Գալջյան

12:00, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։

Աղբյուրը` Արմեն Գալջյան
8830 | 1
Facebook