Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վահագն Վերմիշյանի դատավարությունն այսօր կշարունակվի». Ալեքսանդր Կոչուբաև

12:18, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«Վահագն Վերմիշյանի դատավարությունն այսօր կշարունակվի». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ժամը 14:00-ից, կշարունակվի թիվ ԵԴ/0083/01/21 քրեական գործով պատանդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի դատավարությունը։

Վ. Վերմիշյանը պատանդի կարգավիճակում է շուրջ 600 օր։

Վ. Վերմիշյանի գործով պաշտպանական կողմը փոխել է իր դիրքորոշումը. Վ. Վերմիշյանը քաղբանտարկյալ չէ, այլ դատավարական պատանդ։ Ինչո՞ւ, որովհետև քաղբանտարկյալի նկատմամբ իրականացվում է ֆարս դատավարություն, մինչդեռ Վ. Վերմիշյանի պարագայում դա էլ է բացակայում, ինչի մասին խոսել եմ բազմիցս։

Այսօր պաշտպանական կողմը հերթական անգամ ներկայացնելու է խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն»։

2515 | 0
Facebook