Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստացել է նախագահական ընտրությունների խախտումների նոր ապացույցներ ներկայացնել

22:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Թրամփը խոստացել է նախագահական ընտրությունների խախտումների նոր ապացույցներ ներկայացնել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտնվեն խախտումների նոր ապացույցներ, որոնք, իբր, տեղի են ունեցել 2020 թվականի նախագահական ընտրություններում:

«Կան զգալի ապացույցներ, որ ընտրություններն անցկացվել են խարդախության և խախտումների այնպիսի մակարդակով, որը մեր երկիրը նախկինում երբեք չի տեսել։ Դրանցից շատ բան արդեն հայտնի է, և ավելի շատ բան հայտնի կդառնա մոտ ապագայում»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Ընդ որում, նա մեղադրել է ԶԼՄ-ներին, որոնք, իբր, թաքցնում են «իրական փաստերը», ինչպես նաև թույլ չեն տալիս տեսնել և կարդալ, թե «իրականում ինչ է տեղի ունեցել»:

5716 | 0
Facebook