Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

11:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Քալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Robinson R66 ուղղաթիռը կործանվել է ժամը 13:15-ին՝ (Երևանի ժամանակով՝ 00:15-ին) Սակրամենտո քաղաքից հյուսիս: Ինքնաթիռում 4 մարդ է եղել, բոլորը զոհվել են։

Պատահարի պատճառների և զոհվածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհուրդը:

8109 | 0
Facebook