Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

18:38, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը: Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկել էր նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ (18:30-ից 20:00):

Առաջարկն ընդունվել էր:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին:

Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանին, ով էլ ստացավ քվեարկությանը մասնակցած 71 պատգամավորներից 71-ի ձայնը: , «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Զաքարյանն ու Սարգսյանը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են, նրանք 0 քվե էին ստացել:

6027 | 1
Facebook