Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

13:48, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Տավուշում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է ունեցել ու շրջվել՝ գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է:

4503 | 0
Facebook