Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նախկին նախարարը կդառնա պատգամավոր

13:00, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Նախկին նախարարը կդառնա պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները:
     Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար:
     Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը:
     Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում:
     Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար:
     Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար:
     Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

8493 | 1
Facebook