Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթար Ծաղկաձորում, քվադրոցիկլի վարորդը մահացել է

10:11, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Վթար Ծաղկաձորում, քվադրոցիկլի վարորդը մահացել է

Հուլիսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ժամը 19:30-ի սահմաններում Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած քվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քվադրոցիկլը պատկանում է Երևանի բնակիչ, 56-ամյա Գեղամ Խաչատրյանին:

6754 | 0
Facebook