Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հրդեհներից հետո որ մի հատ էլ ջրհեղեղ պատահի Թուրքիայում, մեզ էլ հասնող չի լինի»․ Ե․ Վարոսյան

03:06, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
«Հրդեհներից հետո որ մի հատ էլ ջրհեղեղ պատահի Թուրքիայում, մեզ էլ հասնող չի լինի»․ Ե․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Հրդեհներից հետո որ մի հատ էլ ջրհեղեղ պատահի Թուրքիայում, մեզ էլ հասնող չի լինի, տնտեսությունն օլիգարխներից կանկախանա, ԱԺ պատգամավորները գրագետ կդառնան, ամեն բոմժ նախարար չի լինի, դատական համակարգը ինքնուրույն կաշխատի, քաղաքական հետապնդումներ այլևս չեն լինի, բնակչության մեծ մասը կհասկանա, որ ինքը ստրուկ չի ու կդադարի ամեն վերադասի ընկալել որպես տեր, նրանք կդադարեն «տուն ենք պահում» լոզունգի ներքո անասունություններ անել, գաղթական-հայրենասերի հոգին հայերի միջից դուրս կգա, ներդրումները կլցվեն ու կծորան արդեն մեր սահմաններից դուրս, բանակը կվերազինվի ու կվերականգնվի, գոնե տարածաշրջանում մեզնից ինչ-որ բան կներկայացնենք, ղեկավարին կստիպեն հասկանալ, որ ինքն օրենքից վերև չի նստած, բոլոր հայերը կգտնեն մեկ գաղափար, որի շուրջ աներկբա համաձայնություն կունենան։
     Մի ջրհեղեղն ի՞նչ է ախր, որ մեզ բաժանում է պետություն ունենալու բերկրանքից...»։

| | |
4586 | 2
Facebook