Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում

22:06, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում

Երկուշաբթի օրը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին ընդառաջ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրել, որպեսզի ընտրեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը: Նիստին մասնակցել է նորընտիր ֆրակցիան՝ մոտ 60 պատգամավոր։

Կայքի հաղորդմամբ` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։

Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

6911 | 0
Facebook