Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շոկի մեջ եմ․ աղքատավարձն ասեմ, գործազրկությունը, էս սրիկաների կառավարությունը, թե երկրի բարդակը»․ Ն․ Կիրակոսյան

22:36, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
«Շոկի մեջ եմ․ աղքատավարձն ասեմ, գործազրկությունը, էս սրիկաների կառավարությունը, թե երկրի բարդակը»․ Ն․ Կիրակոսյան

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Էս ի՞նչ թալան էր․ շաքարավազի գինը 1 կգ համար սկսում է 430-440 դրամից: Եվ սա ամենաէժանն է։ Համեմատության համար ասեմ, որ նույն ժամանակահատվածում անցած տարի շաքարավազի նվազագույն գինը, որը թանկ սեզոն է համարվում, այսինքն պահածոյացման սեզոն, 365 դրամ է եղել։
     Օրս սկսեցի թանկ կաղամբից, հետո հերթը հասավ շաքարավազին ու ․․․
     Շոկի մեջ եմ։ Էն աղն էլ այլևս 100 դրամ չէ դու մի ասա, այլ 150-160։ Որ լուցկին էր թանկացել վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ, էլի շոկի մեջ էի։
     Հ․Գ․ Սրանք դրած հայհոյանքի համար քրեական օրենսգրքում կետ են ավելացնում։ Տո այ սենց բարձր գների շաքար ունենաք, ինչ ասեմ ․․․ Աղքատավարձն ասեմ, գործազրկությունը, էս սրիկաների կառավարությունն ու երկրի բարդակը»։

7028 | 1
Facebook