Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի

18:18, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Երևանի դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի։

Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածի 38-րդ կետը՝ 2021 թվականի հուլիսի 21-30-ը ներառյալ «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։

2. «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա. Ալեքսանյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Կ. Ղուկասյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

4180 | 1
Facebook