Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպասեք զավեշտալի դատավարությունների». Սյուզան Սիմոնյան

23:18, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
«Սպասեք զավեշտալի դատավարությունների». Սյուզան Սիմոնյան

Նախկին ՀԽ մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանի գրառումը. «Կարծում եմ երեկվա զավեշտալի օրինագծից հետո փաստաբանները պետք է պատրաստ լինեն առավել զավեշտալի դատավարությունների ժամանակ պաշտպանել կալանվողներին: Ժողովուրդը գտնելու է աներևակայելի ձևեր ու բառեր իր սրտի խոսքը արտահայտելու, իսկ ռեժիմը հայտնվելու է առավել զավեշտալի իրավիճակներում, քանի որ օգտագործվող բառերը լինելու են բազմիմաստ, և դժվար է լինելու ապացուցելը, որ դա հայհոյանք է: Հայ լեզվաբանության մեջ նորամուծություններ են սպասվում: Սպասեք զավեշտալի դատավարությունների:
     Երբ ինձ դատում էին ոստիկանի վրա թքելու համար, ընկերներիցս մեկը ինձ խորհուրդ տվեց դատարանում հայտնել, որ ես ոչ թե թքել եմ, այլ ցանկացել եմ համբուրել ոստիկանին: Ես իհարկե դա անող չէի: Ու չկարողացան դատել առանց դրա էլ: Բայց նմանատիպ բաներ սպասվում են»:

4497 | 2
Facebook