Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը». Վարդան Ոսկանյան

20:06, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
«Ահա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ներկայացուցիչներից մեկն իբր վերլուծում է հետնատոյական Աֆղանստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներգրավվածության հարցը և գալիս շատ «իմաստուն» եզրակացության՝ «կամ թալիբները պետք է պայմանավորվեն Թուրքիայի հետ, կամ մոռանան Աֆղանստանում իրենց հավակնությունների մասին»։
     Ուրեմն, Աֆղանստանում սայթաքել և իրենց հավակնությունների մասին մոռացել են պատմության ընթացքում աշխարհի ամենամեծ գերտերություն Բրիտանական կայսրությունը, հետո՝ ամենահզոր գերտերություններ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան իբր սրանցից այնքան ուժեղ է և արդյունավետ, որ աֆղանները պետք է պայմանավորվեն նրա հետ։
     Ահա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը, քանի որ պատկերը լրիվ հակառակն է․ հենց Թուրքիան «Թալիբանի» հետ չպայմանավորվելու դեպքում պետք է մոռանա Աֆղանստանում իր հավակնությունների մասին, իսկ թալիբները դեռևս չեն պայմանավորվում»:

4151 | 1
Facebook